13.05.2026
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկ
prev Նախորդ նորություն

Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր բանակցություններ են անցկացրել տարածաշրջանային իրադարձությունների շուրջ։


Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կեսօրին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են դիվանագիտական գործընթացներին, տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին առնչվող վերջին զարգացումները։