15.05.2026
Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի մոտ 1000 տոննա ցորեն

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բալաջարի» կայարանից Հայաստան կուղարկվի 14 վագոն ցորեն՝ 977 տոննա ընդհանուր քաշով։


Այնուհետև շարժակազմը «Բոյուք-Քյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։