22.04.2025
Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են. ԱԳ նախարար
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խնդիրը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ապրիլի 24-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա միջազգային անվտանգության Մոսկովյան ամենամյա համաժողովի շրջանակում:


«Կքննարկվի ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն սպեկտր: Դրանց թվում են՝ Եվրաատլանտիկայում ռազմաքաղաքական իրավիճակի ապաէսկալացիայի կառուցողական երկխոսության վերաբերյալ կարծիքների փոխանակումը, ահաբեկչության, թմրասպառնալիքի դեմ պայքարի, ինչպես նաեւ կիբեռանվտանգության հարցերը»,- ասել է նա:

Ադրբեջանի ստորաբաժանումները հրթիռակոծել են ղարաբաղյան ճակատի պայմանական հակառակորդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան