19.03.2024
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա զինծառայողը մահացել է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու հերթական փորձը

Հայաստանում ՌԴ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը:


Անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն գույնի զանգված պարունակող փաթեթ՝ ենթադրաբար ափիոն տեսակի թմրամիջոց:


Ձերբակալված վարորդը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Քաղաքացու օրվա միջոցառումները 124 մլն դրամ կարժենան
Հաջորդ նորություն next