Վրաստանում մեկ մարդ է վիրավորվել, երեք կասկածյալ ձերբակալվել է Պանկիսի կիրճում երեկ գիշերվանից սկսված հակաահաբեկչական գործողության արդյունքում: Ձերբակալվածները կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ:Ըստ հաղորդումների, վաղ առավոտյան հատուկջոկատայինները խուզարկություն են իրականացրել հիմնականում չեչեններով բնակեցված մի քանի գյուղերում, բնակիչներից մեկը, որ փորձել է դիմադրություն ցույց տալ, հրազենային վիրավորում է ստացել:Հիշեցնենք, ավելի վաղ՝ անցած ամիս, Թբիլիսիի Իսանիի շրջանում անցկացված հատուկ գործողության ժամանակ սպանվել էր «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը՝ Ահմեդ Չատաևը: