Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ–ի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը։«Եթե ՀՀ–ն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ապա պետք է հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից Ադրբեջանի նկատմամ ու սկսի օկուպացված տարածքների վերադարձը։ Քանի դեռ Երևանը անտեսում է բանակցային գործընթացն ու երկարաձգում ստատուս–քվոն, դա անընդունելի է Ադրբեջանի ու Թուրքիայի համար»,–նշել է նա։Նա հավելել է, որ ՀՀ–ն պետք է հրաժարվի նաև տարածքային պահանջներից Թուրքիայի նկատմամբ։