28.08.2026
Մի’ խախտեք Սահմանադրությունը. Մարուքյանը դիմել է վարչապետին ու ԱԺ նախագահին
07.03.2019
Մի’ խախտեք Սահմանադրությունը. Մարուքյանը դիմել է վարչապետին ու ԱԺ նախագահին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է խորհրդարանի նախագահին` հորդորելով չխախտել Սահմանադրությունը:«Ազգային ժողովի քառօրյա նիստի կառավարության հետ հարցուպատասխանի ժամին մասնակցում էին նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ թվում՝ սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության, մշակույթի նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները։Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:Սահմանադրության 147-րդ հոդվածի սահմանմամբ՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:Այսինքն՝ նախարարների ԺՊ-ները կառավարության անդամ չեն, հետևաբար չեն կարող մասնակցել խորհրդարանի հետ կառավարության հարցուպատասխանին։Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետին և Ազգային ժողովի նախագահությանն առաջարկում եմ թույլ չտալ Սահմանադրության և սահմանադրական օրենքի խախտում ու կառավարության հարց ու պատասխանին խորհրդարանի ամբիոնին թույլ չտալ մոտենալ անձանց, ովքեր օրենքով լիազորված չեն պատասխանելու պատգամավորների հարցերին»,- գրել է Մարուքյանը Facebook-ի իր էջում։