Foreign Policy. Թուրքիայում ընտրությունների իրական հաղթողն ուլտրաազգայնականներն են
Ընդդիմության անսպասելի հաղթանակը Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում պատմական էին, սակայն իրականում հաղթանակ է տարել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության դաշնակից՝ ուլտրաազգայնական Ազգայնական շարժում կուսակցությունը:
Փորձագետ Սելիմ Սազակը հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսական կենտրոնում՝Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում իշխելու են աշխարհիկ ուժերը, այլ ոչ թե իսլամիստները:
Ըստ նրա, ընդդիմության հաղթանակը հնարավոր է դարձել Թուրքիայի անատոլիական կենտրոնի պահպանողական և անապահով խավի դժգոհության ֆոնին, որոնք տնտեսական իրենց վիճակից դժգոհությունն ուղղել են նախագահ Էրդողանի և նրա կուսակցության կողմ:
Ազգայնականների հաղթանակը նաև որոշակի առումով փրկություն էր Էրդողանի համար, քանի որ նա այլևս չի կարողանա հենվել քրդերի վրա և Լավ կուսակցության, որոնց խիստ քննադատությամբ էր հանդես եկել: