Իրանցի ռազմական խորհրդատուները կմնան Սիրիայում մինչ դրա տարածքում ահաբեկիչների լիարժեք ոչնչացումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալ Շամհանին։«Իրանցի զինվորական խորհրդատուները Սիրիայում են գտնվում նրա օրինական կառավարության խնդրանքով և կշարունակեն իրենց առաքելությունը մինչ նրա տարածքում ահաբեկչական խմբավորումերի լիարժեք ոչնչացումը»,-ասել է Շամհանին:Ավելի վաղ Իսրայելը բազմիցս անհանգստություն էր արտահայտել՝ կապված Սիրիայում իրանցի զինվորականների ներկայության հետ։ ԱՄՆ-ն աջակցել էր Իսրայելի դիրքորոշմանը։