Ռազմական ներուժի ամրապնդումն Ադրբեջանի առաջնահերթություններից է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Նա նշել է, որ իրենք զինում են սեփական բանակ արդիական զինատեսակներով, ինչպես հարձակվողական, այնպես էլ պաշտպանական բնույթի։Ըստ նրա, Ադրբեջանը վերակառուցել է իր ռազմաբազաների ու զինավանների ավելի քան 80%-ը։ Ադրբեջանը ընտրողական ու կոնկրետ է մոտենալու նոր զինատեսակների գնման հարցին։Ալիևը հավելել է, որ իրենք տաս տարի առաջ ստեղծել են ռազմաարդյունաբերական նախարարություն ու հիմա սեփական զինատեսակներ են արտադրում։