26.11.2024
ԱՄՆ-ում ծրագրում են աշխարհում ՌԴ ազդեցությանը դիմակայելու նոր կառույց ստեղծել
prev Նախորդ նորություն

Ցեղասպանության մասին բանաձև՝ Իտալիայի խորհրդարանում. Թուրքիան դժգոհ է

Իտալիայի Պատգամավորների պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը, որով երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել այն և տալ միջազգային գնահատական:


Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է repubblica.it-ը՝ հավելելով, որ այն առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը: Դրա հետևանքով Անկարայում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Գայանին հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:


Պատգամավորների պալատի ղեկավարները հույս են հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության ընդունումը կդառնա հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության ճանապարհ:


Ըստ նրանց, նախաձեռնության նպատակն է առաջին հերթին հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերին:


Կայքը նշում է, որ Թուրքիայի հետ կապված ապրիլի 8-ին հստակ գնահատականներ է հնչեցրել Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին: «Թուրքիան չի հանդիսանում և երբեք էլ չի լինի Եվրոպա: Անդամակցության գործընթացը պետք է կասեցնել, այն պետք է վերջնականապես դադարեցնել: Որքան տեղյակ եմ, Թուրքիան երբևէ մուտք չի գործի ԵՄ, երբևէ»- նշել է Սալվինին: