10.09.2025
Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
prev Նախորդ նորություն

Երևանում կկայանա ՌԴ ռազմակայանին նվիրված հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը

Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը տեղի կունենա Երևանում ապրիլի 10-13-ը:


Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:


Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման ծախսերը կկատարվեն 2019 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ներկայացուցչական ծախսերի հաշվին:


 

Արցախն ու Ադրբեջանը կարող են համատեղ օգտագործել Սարսանգի ռեսուրսները. Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան