Թուրքիայի վարչապետը տարօրինակ հայտարարությունով է պատասխանել հունական կողմի մեղադրանքներին։Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե Հունաստանը Թուրքիայի մի նահանգի չափ երկիր է։ «Հունաստանը Ստամբուլից էլ մի քիչ փոքր է։ Մեր հարեւանն է, «յոլա կտանենք»։ Եթե հանգիստ տեղում մնա՝ բան չենք ասի»,–ասել է Թուրքիայի վարչապետը։Նշենք, որ հունական կողմը Թուրքիային մեղադրել էր ագրեսիվ պահվածքի եւ հայտարարությունների մեջ։