ԱՄՆ-ն ահաբեկչության գլխավոր տարածողն է աշխարհում. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը նա սխալ է համարել:
«ԱՄՆ-ը առաջատար դեր է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել է նախագահը:
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումը չի բերում այն արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը: «Ինչի՞ եք դուք ձգտում հասնել պատժամիջոցներով: Դուք ասում եք, որ դրանք հարկավոր են, որպեսզի խանգարվի մեր զարգացումը, բայց դա սուտ է: Այդ ստի ապացույցը մեր առաջընթացն է տեխնոլոգիական բնագավառում, միջուկային մշակումներում, նոր ցենտրիֆուգների գործարկման ասպարեզում»,-հայտարարել է Ռոուհանին:
Նա հավելել է, որ Իրանը կշարունակի ցենտրիֆուգներ արտադրել միջուկային վառելիքի հարստացման համար եւ «կստեղծի IR8 մոդելի առաջավոր ցենտրիֆուգներ»: