Հայաստանում պետական պատվերով ձեռքբերվող դեղերի գների 20-23 տոկոս իջեցում է լինելու: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա նշեց, որ գնաճի մասին կարող է խոսել առողջապահական ոլորտում, իսկ այդտեղ գների իջեցման նախանշան կա: «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Պետական պատվերով ձեռքբերվող դեղերի 20-23 տոկոս իջեցում է լինելու: Դա նշանակում է, որ այդ քանակով դեղեր ձեռք կբերվեն, կամ ավելի շատ պացիենտներ կսպասարկվեն»: Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից նախարարության կողմից ձեռքբերվող դեղերի թանկացում միանշանակ չի սպասվում: