23.04.2025
Ռուսաստանն ու Թուրքիան կպարզեցնեն վիզային ռեժիմը
prev Նախորդ նորություն

Պետդեպարտամենտն արգելել է լրագրող Խաշկոջիի սպանությանը մեղսակից 16 անձանց մուտքն ԱՄՆ

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների մուտքը երկիր, որոնք մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը:


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ այն անձանց ցուցակում, որոնց արգելված է մուտքն ԱՄՆ, մանավորապես, նշված են գահաժառանգ արքայազնի զանգվածային լրատվամիջոցների գծով խորհրդատու Սաուդ ալ Քահթանիի, Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայության աշխատակից Մահեր Աբդուլազիզ Մութրեբի եւ թագավորական գվարդիայի անդամ Թաար Ղալեբ ալ Հարբիի անունները:


Նրանք բոլորը, The New York Times-ի տվյալներով՝ մտել են այլախոհների դեմ պայքարի հատուկ խմբի մեջ, որը կազմակերպվել է արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հրամանով:

Փորձագետ. Թրամփի հայտարարությունն ԻՀՊԳ-ի մասով ուղղված է ներքին լսարանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար