Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Ըստ աղբյուրի, նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Մանրամասները Սոնա Տռթուզյանը խոստացել է ներկայացնել ավելի ուշ: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Օլիմպավանում միջադեպ է տեղի ունեցել համալիրի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների և բռնցքամարտի չեմպիոններից մեկի միջև: Չճշտված տեղեկություններով՝ միջադեպը վերաճել է ծեծի, ինչի արդյունքում կա հիվանդանոց տեղափոխված անձ: