Այսօրվա իրավիճակում բարդ է խոսել ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորման մասին։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Յուրի Ռոգուլևը։Ըստ նրա, այս պահին պետք է խոսել ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ սրացման վերջ տալու մասին։ Փորձագետը հույս է հայտնել, որ որոշակի փուլում ԱՄՆ–ն կանգ կառնի, քանի որ դիվանագետների կրճատման ուղին տանում է փակուղի։