Նյու Յորքի Մանհեթենի կենտրոնում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է իր Twitter-ի միկրոբլոգում հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը: Նշվում է , որ պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Այժմ իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում: «Այս տեղեկությունը դեռ նախնական է»,- ասվում է ոստիկանության տարածած հայտարարությունում: The New York Post-ի փոխանցմամբ, որը հղում է կատարում իրավապահներին, պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Հաղորդվում է կասկածյալի ձերբակալության մասին, որին կարող էր պատկանած լինել ռումբը։ Պայթյունը տեղի է ունեցել Փորթ-Աութորիթիի ավտոկայանում (Port Authority): Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները եւ ոստիկանությունը: