26.11.2024
Վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է պայքարել սոցցանցերում ու ԶԼՄ-ներում ապատեղեկատվության դեմ
prev Նախորդ նորություն

Մյուլլերի զեկույցը և ռուս-ամերիկյան հարաբերությունները. լարվածության մեղավորն ԱՄՆ-ն է

Ռոբերտ Մյուլլերի աղմկահարույց զեկույցի սեղմագրի հրապարակումից օրեր անց ռուսական մամուլը ողողվեց քաղաքական գործիչների ծաղրական մեկնաբանություններով:


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը համեմատեց Մյլուլլերի ջանքերը մութ սենյակում գոյություն չունեցող սև կատվի որոնման հետ: Մոսկվան, ինչևէ, շուտով փոխեց իր տոնայնությունը, գրում է Ամերիկայի ձայնը:


«Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է հայտարարել, որ շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ»: Իսկ,թե որքանով է դա իրատեսական՝ կախված է նրանից, թե ով է կանխատեսողը:


Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի դեսպան Ջեք Մեթլոքի կարծիքով,- «Հավանաբար պետք է սպասել մինչև հաջորդ նախագահի ըտրությունը»:


Հարվարդի համալսարանից Մարկ Կրամերը կարծում է, - «Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, եթե իհարկե նա վերընտրվի, միգուցե ստեղծվի հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ իրավիճակ»:


Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, որ Կրեմլի հետ դավադրության մեջ ներգրավված լինելու Թրամփին հասցեագրված մեղադրանքները վարկաբեկեցին նրա անունը, միաժամանակ անդառնալի վնաս հասցնելով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի և Կրեմլի հարաբերություններին:


«Կարծում եմ մենք հասել ենք մի կետի, երբ երկու կողմում էլ տհաճ նստվածք է գոյացել և այս փուլը շրջանցելու համար համբերություն ու ժամանակ է հարկավոր», - կարծում է Ռաթգրզ համալսարանի պատմության բաժնի դասախոս Դեյվիդ Ֆոգլեսոնգը:


Ըստ որոշ վերլուծաբանների՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ներկայիս լարվածությունը ԱՄՆ-ի ներքաղաքական ճգնաժամի ուղղակի հետևանք է:


Թեև փորձագետների գերակշռող մասը հավատացած է, որ Ռուսաստանը փորձել է ներազդել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին՝ նրանցից շատրեը նաև մեղադրում են ամերիկյան ԶԼՄ-ներին Մյուլերի հետաքննությունը կողմնակալ լուսաբանելու համար:


«Ամերիկյան քաղաքական կյանքում Ռուսաստանի միջամտության հանդեպ թերահավատ վերաբերմունքը չէ հարցը, այլ՝ չափազանցությունների շրջանակը», - կարծում է Ռաթգրզ համալսարանի պատմության բաժնի դասախոս Դեյվիդ Ֆոգլեսոնգը:


Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում համաքված փորձագետների ու դիվանագետների միայն մեկ հարցի շուրջ են համակարծիք: Միխայել Գորբաչևի գլխավոր թարգմանիչ Պավել Պալաժչենկոյի համոզմամբ՝ «Այս թեման` Մյուլլերի հետաքննության զեկույցի թեման փակված չէ: Սակայն երկխոսության անհրաժեշտություն ու հնարավորություն կա և եղել է նույնիսկ նախքան զեկույցի հրապարակումը»:


Թվում է՝ երկխոսության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների որոշումներով, այլ աշխարհում երկու երկների ազդեցության չափով: