Սաուդյան Արաբիան մոտենում է իր առաջին միջուկային ռեակտորի շինարարության ավարտին
Սաուդյան Արաբիան մոտենում է իր առաջին ատոմային ռեակտորի շինարարության ավարտին: Այս մասին են վկայում օբյեկտի արբանյակային նկարները՝ սաստկացնելով թագավորությունում այս տեխնոլոգիան օգտագործելու ռիսկերների հետ կապված մտավախություններն առանց ոլորտը կարգավորող միջազգային կանոնների ընդունման, հաղորդում է Bloomberg-ը:
GoogleEarth-ի հրապարակած լուսանկարների համաձայն՝ հետազոտական կենտրոնը գտնվում է Էր Ռիադի հարավարեւմտյան շրջանում: Լուսանկարները վկայում են, որ ծրագիրը զարգանում է՝ ցույց տալով, որ շինարարությունը մոտենում է ավարտին:
Առաջընթացը տագնաապ է առաջացնում սպառազինությունների վերահսկման փորձագետների մոտ, քանի որ Սաուդյան Արաբիան դեռ չի միացել միջազգային կանոնների համակարգին, որին հետեւում են այլ միջուկային գերտերություններ, որպեսզի երաշխավորեն, որ քաղաքացիական ատոմային ծրագրերը չեն օգտագործվում զենքի ստեղծման համար: Միջուկային վառելիքի մատակարարները չեն մատակարարի այն, մինչեւ որ ԱԷՄԳ-ի հետ վերահսկողության մասին նոր համաձայնագրեր չկնքվեն:
«Շատ մեծ է հավանականությունը, որ այդ լուսանկարները ցույց են տալիս երկրի առաջին միջուկային սարքը», - ասել է ԱԷՄԳ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Քելլին, որը նաեւ ղեկավարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության հեռակա զոնդավորման լաբորատորիան: