3.10.2024
Սաուդյան Արաբիան մոտենում է իր առաջին միջուկային ռեակտորի շինարարության ավարտին
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել դոլարով հաշվարկներից

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել նավթ վաճառքի դոլարային հաշվարկներից, եթե Վաշինգտոնն ընդունի NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act) հակակարտելային օրենքը, որը Միացյալ Նահանգների կառավարությանը թույլ կտա դատարաններում հակամենատիրական հայցեր հարուցել ՕՊԷՔ-ի անդամ երկրների նկատմամբ, հայտնել է Reuters գործակալությունը:


Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի քանի ամիս քննարկում են այդ տաբերակը: Նրանք արդեն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին հայտնել են, որ Էր Ռիադը կարող է հրաժարվել դոլարով հաշվարկներից, եթե այդ օրենսդրական ակտն ընդունվի:


Բացի դրանից, այդ պլանը սաուդացիները քննարկել են ՕՊԷՔ-ի նաեւ մյուս անդամների հետ: Օրինագիծն իր ներկայիս տեսքով նախատեսում է ԱՄՆ-ի դատարաններին օժտել ՕՊԷՔ-ի երկրների եւ այն մյուս պետությունների նկատմամբ հակամենատիրական հայցերի քննման լիազորություններով, որոնք մասնակցում են նավթային շուկայի կարտելային նախահամաձայնություններին: Ըստ որում անօրինական են ճանաչվում մյուս երկրների կառավարությունների ցանկացած համատեղ գործողությունները, որոնք միտված են նավթի արդյունահանման սահմանափակմանը եւ դրա գների սահմանմանը:

Ահմեդ Դավութօղլուն վերադառնում է մեծ քաղաքականություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում