22.12.2024
Պաղեստինը չեղարկելու է Իսրայելի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները. Աբբաս
13.12.2017
Պաղեստինը չեղարկելու է Իսրայելի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները. Աբբաս

ԱՄՆ-ն իրավունք չունի միակողմանի որոշումներ կայացնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու հետ կապված և որ ամբողջ աշխարհը դեմ է այդ որոշմանը: Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանա: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Աբբասն իր խոսքում նշելէ , որ նման որոշմաբ Թրամփը ցանկանում է նվիրել Երուսաղեմն Իսրայելին: «Տպավորություն է, կարծես նա միակն է աշխարհում, ով կարող է որոշումներ կայացնել և ում խոսքը կշիռ ունի: Ճապոնիայից մինչև Կանադա՝ բոլոր երկրները դեմ են այս որոշմանը, նույնիսկ նրանք, ովքեր միշտ սովոր են եղել լինել ԱՄՆ-ի կողքին», - ասել է Պաղեստինի առաջնորդը: Պաղեստինի առաջնորդն ավելի կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ պատրաստվում են չեղյալ հայտարարել Իսրայելի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Ավելին, նրա խոսքով, պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շրջանակում ընթացող խաղաղության գործընթացում պաղեստինցիներն այլեւս չեն ցանկանում ընդունել ԱՄՆ-ի միջնորդությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ դատապարտում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ աշխարհի երկրներին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք: Նման հայտարարությամբ, Milliyet–ի փոխանցմամբ, նա հանդես է եկել Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բացման ժամանակ ։ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի սկանդալային որոշումը եւ նշել, թե Թուրքիան, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության ժամանակավոր նախագահող, կոչ է անում Թրամփին րոպե առաջ հետ կանգնել անօրինական ու սադրիչ որոշումից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։ Նրա քայլի հետ կապված մտահոգություն են հայտնել նաեւ Եվրամիությունը, արաբական երկրները, Թուրքիան եւ Ռուսաստանը: Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր մայրաքաղաքը, որը «միասնական և անբաժան է»: Խոսքը մաեւ քաղաքի արևելյան թաղամասերի և պատմական կենտրոնի մասին է, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա: