27.11.2024
ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանը 2018թ. փոխհատուցել է 195 940 եվրո. զեկույց
prev Նախորդ նորություն

Մայիսի 9-ն Երևանում կկայանա «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթը

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով ս.թ. մայիսի 9-ին Երևանում անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթ:


Ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:


Քայլերթին մասնակցելու են ՀՀ ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:


Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը:


«Անմահ գունդ» խորագրով քայլերթին մասնակցելու համար Դուք կարող եք մեծացնել, մշակել, տպագրել Ձեր հարազատների լուսանկարները և պատրաստել փայտե պլակատներ միանգամայն անվճար «ՅՈՒՊԻՏԵՐ ՖՈՏՈ ԷՔՍՊՐԵՍ» ընկերությունում, որը "Հայաստանի Անմահ գունդ" քայլերթի գլխավոր գործընկերն է։ Նկարների պատրաստման վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել "Յուպիտեր" ֆոտոստուդիա (Մարշալ Բաղրամյան պողոտա 21) հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 588-814։