ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Պոպովն ասել է, որ համանախագահները նախկինի պես դժվարանում են որևէ հրապարակային հայտարարություն անել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:«Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի նրբանկատությունը՝ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս ձեռնպահ են մնում այդ թեմայով հրապարակային հայտարարություններից: Եռյակը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպումից հետո: Հուսով ենք, որ հանդիպման անցկացման օրը հայտնի կդառնա մոտ ապագայում»,-ասել է Պոպովը: