26.11.2024
The Guardian. Էրդողանը կորցրել է նախկին հզորությունը
prev Նախորդ նորություն

Բելառուսում առաջարկել են ԵԱՏՄ-ում արբանյակային հեռարձակման միասնական հարթակ ստեղծել

Բելառուսական «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանի» զարգացման գծով տնօրենի տեղակալ, «Բելինտերսատ» արբանյակային կապի եւ հեռարձակման ազգային համակարգի օպերատորի նախագծի ղեկավար Անդրեյ Աբրամովը հայտնել է, որ նպատակահարմար է քննարկել ԵՏՄ կամ ԱՊՀ երկրների հեռուստահեռարձակման միասնական արբանյակային հեռարձակման հարթակի ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


Մինսկում չորեքշաբթի մամուլի ասուլիսին նա հայտնել է, որ ապրիլի 8-ին արբանյակային կապի «Տիեզերական կապ» ռուսական օպերատորը եւ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը համագործակցության համաձայնագիր են կնքել:



Այն նախատեսեւմ է անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվության փոխանակում եւ փորձագետների կոնսուլտացիաների անցկացում «Տիեզերական կապ» արբանյակային խմբավորման հնարավորությունների համատեղ օգտագործման հարցերով, ինչպես նաեւ նոր արբանյակների, որոնք ստեղծվում են կապի եւ հեռարձակման տիեզերական սարքերի ռուսական ուղեծրային խմբավորման զարգացման ծրագրի շրջանակում:


Խոսքը ռուսական ձեռնարկության մասնակցության մասին է «Էքսպրես-ԱՄՈՒ6» տիեզերական սարքի ստեղծման գործում եւ դրան «Բելինտերսատ-1» տիեզերական սարքի ակտիվ գործունեության ժամկետի ավարտից հետո բեռնման տեղափոխման մասին է:


Բացի այդ, համաձայնագիրը ենթադրում է շարժական հարթկաների համար արբանյակային կապի երկրային կայանների սերիական արտադրության եւ մշակման ռուսական եւ բելառուսական ձեռնարկությունների կոոպերացիաների ստեղծում:


«Մենք նաեւ պայմանավորվել ենք, որ ստեղծելու ենք կամ մտնելու ենք Միութենական պետության կամ ԵՏՄ հեռահաղորդակցային արբանյակային ծառայությունների զարգացման ծրագրերի մեջ, հիմնականում խոսքը հեռուստատեսային հեռարձակման մասին է...


Մենք քննարկում ենք հեռուստատեսային հեռարձակման հարթակի ստեղծումը գրեթե ողջ Եվրասիական մայրցամաքում», - ասել է Աբրամովը: