ԱՄՆ Պետքարտուղարությունը դարձյալ հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաների տրամադրման մերժմանը, ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծմանը նրա մասնակցության կասեցմանը եւ պատժամիջոցների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պարբերական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հստակեցրել է, որ պատժամիջոցները կարող են սահմանվել ԱՄՆ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն: