25.11.2024
Հայաստանը ՄԻԵԴ վճիռներով կվճարի 81 100 եվրո
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարունակի մնալ կալանքի տակ:


ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, որը վերաբերում էր առաջին ատյանի դատարանի որոշմանը:


Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չի փոխվելու, նա շարունակելու է մնալ կալանավորված:


Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:


Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։