25.11.2024
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Պետք է դադարենք Ադրբեջանի և ՀՀ հարաբերություններում սպառնալիքի լեզու օգտագործել. Փաշինյան

Իմ և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարություններում որեւէ հակասություն չկա: Դա միայն իրավիճակի մեկնաբանության հարց է: Այս մասին ԵԽԽՎ-ում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ հայկական կողմի միակ առաջարկությունն է դադարել միմյանց ուժի կիրառմամբ դիմել:


«Մենք պետք է դադարենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում սպառնալիքների լեզու օգտագործել: Մեր նպատակն է երկու հասարակությունները նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - ասաց նա:


Փաշինյանը հույս հայտնեց որ Ադրբեջանում ևս կարձագանքեն այդ կոչին, քանի որ «եթե մենք անենք դա, մեզ մոտ բոլորովին այլ իրավիճակ կլինի»: