5.04.2026
ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՄԻԵԴ վճիռներով կվճարի 81 100 եվրո

Կառավարությունը որոշում է կայացրել արդարադատության նախարարությանը գումար հատկացնել` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով: 


Ընդհանուր առմամբ Հայաստանը պարտավորվում է ՄԻԵԴ վճիռների համար վճարել 81 100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:


Ըստ այդմ, ՄԻԵԴ «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 1837/10 գանգատ) 2018 թվականի նոյեմբերի 22-ի վճռի համաձայն` ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 900 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 22-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 22-ն է:


Հաջորդ նախագծով` ՄԻԵԴ-ի «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 65124/09 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 14,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:
Մեկ այլ գործով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4413/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5,200 (հինգ հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն:


ՄԻԵԴ «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 6818/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն էլ` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 17200 (տասնյոթ հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:


Մեկ այլ գործով էլ` ՄԻԵԴ-ի «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 54769/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 400 (տասը հազար չորս հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4178/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` ՀՀ դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 14,000 (տասնչորս հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:


«Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 5444/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 8600 (ութ հազար վեց հարյուր) եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:


«Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4168/10 գանգատ) 2019 թվականի մարտի 14-ի վճռի համաձայն` Հայաստանը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10,800 (տասը հազար ութ հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 14-ն է:


 

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար