8.09.2025
Ապրիլին 8% ավել ավտոմեքենա է ներմուծվել ՀՀ. մաքսազերծման գործընթացն ապակենտրոնացվել է. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

«Քեզ համար, Հայաստան». ֆրանսիացի հայտնի երգիչները Ազնավուրի ծնունդը կնշեն Երևանում

Լեգենդար հայ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-րդ հոբելյանական տարին ֆրանսիացի աշխատրհահռչակ երգիչների մի խումբ կնշվի հենց Երևանում:

Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ է նախատեսել ֆրանսահայ պրոդյուսեր Հայկ Շահբազյանը հայաստանցի իր գործընկերոջ հետ միասին:

«Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:


Երգիչները կատարելու են ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլև իրենց սեփական երկացանկից:

Ֆրանսիացի հայկական արմատներով երգչուհի, աշխարհի լավագույն Էսմերալդա Հելեն Սեգարան անհամբեր սպասում է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին։

Համերգի կազմակերպիչները հայտնում են, որ մինչ Հայաստան ժամանելը հայկական արմատներով երգչուհի Սեգարան հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»:


Հիշեցնենք, որ բացի Սեգարայից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:


Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:


Նշենք, որ այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Հ.Գ.
Հելեն Սեգարան ծնվել է 1971թ., Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանում: Հայրը իտալացի է, մայրը` հայ: 15 տարեկանում թողել է ուսումը և շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում: 1993թ. թողարկել է առաջին «Լոին» ձայնասկավառակը, որը հաջողություն չի ունեցել: 1996թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը: Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել և արժանացրել մի շարք մրցանակների:


Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա 1999 թ. թողարկած «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ: Ձայերիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով: 1997թ. նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999թ. ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորուստի պատճառով: Ձայնի վերականգնումից հետո, թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ:


Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: 2000թ. արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին: 2006թ. թողարկել է «Quand l’éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ և երգչուհու խոսքերով: 2011թ. ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:


 

Աշխատանքներ են տարվում. Արթուր Վանեցյանը գիտի Միհրան Պողոսյանի տեղը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը