20.04.2025
Էրդողանն ինձ եղբայր է անվանում. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Անցնցում իշխանափոխություն. 2025թ.-ին Ալիևը իշխանությունը կարող է փոխանցել իր տիկնոջը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իշխանության է գտնվում արդեն 16 տարի: Մինչ այդ իշխանության ղեկին էր գտնվում նրա հայրը՝ Հեյդար Ալիևը: Ադրբեջանում մեկ ընտանիքի ձեռքում իշխանությունը գտնվում է արդեն քարորդ դար:


Ալիև-կրտսերը տարիներ շարունակ քայլ առ քայլ ավտորիտար համակարգ է կառուցում: Նա սահմանադրությունից հանել է երկու անգամից ավել վերընտրվելը սահմանափակող արգելքը: Բացի այդ, նա մտցրել է փոխնախագահի ինստիտուտը, որն այժմ զբաղեցնում է նրա տիկին՝ Մեհրիբան Ալիևան: Որևէ ճգնաժամի դեպքում իշխանությունը կփոխանցվի նրա տիկնոջը, գրում է eg.ru-ն:


Ալիևի ընտանիքի անդամներն ու մերձավորները զբաղվում են բիզնեսով ու վերահսկում են ամենակարևոր տնտեսական ճյուղերը:


Միջազգային կառույցներն Ալիևը ռեժիմը մտցնում են տոտալիտար և ոչ ժողովրդավարական իշխանությունների ցուցակում: Ընդդիմադիրները գտնվում են բանտերում, իսկ ազգային փոքրամասնությունները՝ թալիշները, լեզգիները, թաթերը՝ ասիմիլացվում են:


Ադրբեջանում հաջորդ ընտրությունները կայանալու են 2025թ.-ին: Ադրբեջանում իշխանափոխությունը կամ իշխանության փոխանցումը կարող է տեղի ունենալ ղազախական, ավելի ստույգ Նազարբաեւի տարբերակով: Ալիևը կարող է իշխանությունը փոխանցել մերձավորներից որևէ մեկին՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ իշխանության անցնցում տարանցման շրջանակներում:


 

Մնացականյան, Մամեդյարով, Լավրով հանդիպմանը միացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար