25.11.2024
ԵՄ-ն երբեք Գոլանի բարձունքները Իսրայելինը չի ճանաչի
prev Նախորդ նորություն

Իրանից նավթի արտահանումն ապրիլին նվազել է մինչև տարեկան նվազագույն մակարդակի. Reuters

Իրանական նավթի օրական միջին արտահանումն ապրիլին ամենացածրն էր 2019-ին: Այս մասին հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով վերլուծական ֆիրմաների տվյալները:

Ըստ առկա տվյալների, ապրիլին Իրանից նավթի մատակարարման ծավալը միջինում կազմել է օրական 1 միլիոն բարել, ինչը մարտի միջին ցուցանիշից ցածր է օրական 1.1 միլիոն բարելով:

Նշվում է, որ իրանական նավթի արտահանման անկումը կարող է պայմանավորված լինել օտարերկրյա գնորդների հոռետեսական տրամադրություններով՝ կապված ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ներդրման սպասումով:

Reuters-ը նշում է, որ այս ամսվա վերջին մատակարարումների ծավալները կարող են մի փոքր աճել, սակայն ընդգծում է, որ Վաշինգթոնը մոտենում է իր նպատակին՝ մայիսից Իրանից նավթի մատակարարումների կրճատմանը մինչև օրական 1 միլիոն բարելից ցածր մակարդակի: