Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան. ԱԳՆ
Ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:
Շրի Լանկայում ապրիլի 21-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի, ևս 500 վիրավոր կա: Այս տվյալները վերջնական չեն, քանի որ հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում են:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում և հյուրանոցներում 8 պայթյուն է եղել: Երկրում պարետային ժամ է հայտարարվել:
Տեղական իշխանությունները հայտնում են, որ զոհվածների թվում առնվազն 27 օտարերկրացի կա, այդ թվոմ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի և Նիդերլանդների քաղաքացիներ, գրում է Պանարմենիանը: