26.11.2024
ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. վարչապետ

Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, որի կարևորագույն գործիքներից մեկը Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է՝ նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին կնվազի մինչև 20 տոկոս:  Այս մասին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, այսպիսով կառավարությունը խրախուսում է ոչ միայն բարձր աշխատավարձի քաղաքականությունը, այլև  կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Իսկ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով վարչապետը ամենևին էլ նկատի չունեն միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև հույս ունի, որ առաջիկայում Հայաստանում էականորեն կզարգանա բորսայական համակարգը:  Եվ այդ ուղղությամբ, հավաստիացրեց նա, կառավարությունը աշխատանք վարում է:


«Մենք փորձում ենք Հայաստանում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաև փորձել որոշակի կարգավորումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով:  Հայաստանում բանկային համակարգը բավական կայացած է, նաև ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, որ բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- նշեց վարչապետը:


Միևնույն ժամանակ Փաշինյանն ասաց, որ քաջ գիտակցում են՝ որոշակի շերտավորումն անխուսափելի է, բայց հենց այդ շերտավորման բերած խնդիրները սպասարկելու առումով է, որ կառավարությունը, որպես առաջնահերթություն, սահմանել է գյուղատնտեսության ոլորտը, որը համարում է տեխնոլոգիաների հետ առնչվող: Չի անտեսվել նաև զբոսաշրջության ոլորտը: