26.11.2024
Փորձագետ. Զելենսկուց չպետք է սպասել կտրուկ շրջադարձեր
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ԱՄՆ-ին անհանգստացնում է Անկարայի անկախ արտաքին քաղաքականությունը

ԱՄՆ-ին անհանգստացնում է Անկարայի անկախ արտաքին քաղաքականությունը, նրա հաջողությունները Սիրիայում և խորացող կապերը Մոսկվայի հետ: ԱՄՆ-ն ամեն ինչ անում է ռուս-թուրքական հարաբերությունների խաթարման համար: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ռեսուլ Յալչինը:


Նա նշել է, որ Անկարան չի ցանանում խզել կապերն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, քանի որ գնահատում է այդ կապերը:


Ըստ նրա, եթե Թուրքիայի առջև խիստ երկընտրանք դրվի՝ անկախ ազգային պաշտպանական քաղաքականություն կամ ՆԱՏՕ-ին անդամակցություն, Թուրքիան կլքի Դաշինքը:


Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952թ.-ին, սակայն այժմ աշխարհը բազմաբևեռ է և պետություններն ունեն արտաքին քաղաքական բազմաթիվ ընտրություններ: