Իրանը մտադիր է Թեհրանն Իրաքին, Սիրիային և Լիբանանին միացնող ավտոմայրուղի կառուցել՝ ելք ապահովելով դեպի Միջերկրական ծով: Այս մասին հայտնում է «Ալ-Քուդս ալ-Արաբի» թերթը:Նշվում է, որ Իրաքի ղեկավարությունը 1 700 կմ երկարությամբ մայրուղու շինարարության մասին երկկողմ համաձայնագրեր է կնքել Բաղդադում և Դամասկոսում իշխանությունների հետ: Նախագծի իրագործումը մինչ 2 տարի կտևի: Մայրուղին Թեհրանը կմիացնի նավահանգիստներին Սիրիայում և Լիբանանում: Նախատեսվում է կառուցել ոստիկանական մինչև 300 շարժական կետ, որոնք պատասխանատու կլինեն ճանապարհի անվտանգության համար: