14.01.2025
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ձերբակալվել են
28.05.2018
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ձերբակալվել են

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը ֆինանսական ու հարկային օրենքները խախտելու մեղադրանքով ձերբակալել է Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդներին:Թրենդ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը համատեղ հաղորդագրություն տարածելով, այդ երկրի Ժողովրդական ճակատ կուսակցության բոլոր առաջնորդներին, այդ թվում կուսակցության առաջնորդ Ալի Քյարիմլիին մեղադրել է ֆինանսական ու հարկային օրենքները խախտելու և կեղծ լուրեր հրապարակելու մեջ:Հաղորդագրություն տարածելով, Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդը հերքել է այդ մեղադրանքները և դատապարտել է կուսակցության մի քանի ակտիվիստների ձերբակալությունը:Հաղորդումները վկայում են այն մասին, որ կոռուպցիոն գործողություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության 10 պարագլուխներ ու ակտիվիստներ:Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը քաղաքական տարբեր խմբավորումների կոալիցիա է, որը ձևավորվել է 1980-ականների վերջերին:Ասվում է, որ կոալիցիայի կազմավորման նպատակն է եղել պայքարել նրանց կողմից այսպես ասված Հայաստանի կողմից Ղարաբաղի գրավման դեմ: