16.07.2025
Էմանուել Մակրոնը Երևանում է. առավոտյան նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
11.10.2018
Էմանուել Մակրոնը Երևանում է. առավոտյան նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:Այնուհետ Մակրոնը ուղևորվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ նախքան գագթնաժողովի մեկնարկը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։Հիշեցնենք, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից 12-ը։Նշենք, որ նախօրեին երեկոյան Հայաստան էր ժամանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Վերջինս ևս կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։