ՆԱՏՕ-ն պատրաստ է պահպանել ռազմական կապերի խողովակները ՌԴ-ի հետ՝ հատկապես ճգնաժամային պայմաններում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը: Նա նշել է, որ Դաշինքը պատրաստ է այդ շփման խողովակները բաց պահել իրենց ռուսաստանցի գործընկերների հետ: