30.08.2026
Վրաստանում սպառնալիքների պատճառով հետաձգել են «անբարոյական» միջոցառման անցկացումը
08.07.2019
Վրաստանում սպառնալիքների պատճառով հետաձգել են «անբարոյական» միջոցառման անցկացումը

Tbilisi Pride միջոցառման շրջանակներում ԼԳԲՏ համայնքի «արժանապատվության երթը», որը նախատեսված էր անցկացնել այսօր, կրկին հետաձգվեց: Հիշեցնեն՝ միջոցառումները պետք է անցկացվեին հունիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հետաձգվել էին խորհրդարանի մոտ ընթացող ցույցերի ֆոնին: Tbilisi Pride-ի կազմակերպիչներն անվտանգությունից ելնելով չեն հայտարարել, թե կոնկրետ, երբ տեղի կունենա երթն ու մյուս միջոցառումները: «Արժանապատվության երթը» նախատեսվում էր անցկացնել ժամը այսօր՝ ժամը 09:00-ին՝ ՆԳՆ-ի շենքի առջև: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Վրաստանի ՆԳՆ-ի մոտ այսօր առավոտից հավաքվել են մի քանի տասնյակ արմատական տրամադրված քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ թույլ չեն տա այդ «անբարոյական» միջոցառման անցկացումը: Ավելի վաղ Վրաստանի պատիրարք Իլիա երկրորդը հայտարարել էր, որ «անթույլատրելի է սոդոմական մեղքի պրոպագանդան»՝ միեւնույն ժամանակ կոչ անելով բռնություն չկիրառել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: