Թեհրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները իրանական միջուկային գործարքի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն. հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Կարևոր է, որ Իրանը շարունակի լիովին կատարել այդ պարտավորությունները»,- ասել է նա: