Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երկրի զինված ուժերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ղարաբաղյան ճակատի պայմանական հակառակորդի պաշտպանական դիրքերին: Վարժանքները, որի օրն ու վայրը չի հստակեցվում, անց են կացվել պաշտպանության նախարարի՝ 2019 թվականի մարտական պատրաստվածության պլանի շրջանակներում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։