Կառավարության այսօրվա նիստում Վահրամ Շահինյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից: Հարցը զեկուցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Միրզոյանին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Շահինյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն: