25.11.2024
Գեղարքունիքի մարզում սիբիրյան խոցի դեպքեր են արձանագրվել. ԱՆ
prev Նախորդ նորություն

Նախկին իշխանությունների օրոք բանակը թալանվել է. Սեյրան Սարոյան

Նախկին իշխանությունների օրոք բանակը թալանվել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:


«Չեք հիշո՞ւմ, որ ԱԺ ամբիոնից ասացի՝ դատախազից մի վախեցեք, Աստծուց վախեցեք: Ասեցի՝ ես ձեզ զգուշացնում եմ, պարոյանք, էդ որ տուշոնկեքը կոխում եք, կաթը կոխում եք, Աստծու պատժից վախեցեք»,-ասաց նա՝ չհստակեցնելով, թե ովքեր են եղել բանակը թալանողները:


Հարցին, թե ինքը այդ գողացողների մեջ չի՞ եղել, Սարոյանը պատասխանեց. «Գիտե՞ս, թե իմ մոտ քանի հազար զինվոր է ծառայել: Տենց զինվոր չկա, որ իմ մոտ ծառայած լինի, իմ անունով չերդվի»:


Հիշեցմանը, որ ինքը դեռ տարիներ առաջ ասել է, որ գեներալ Հայկազ Բաղմանյանին ըւնկերը թանկարժեք մեքենա է նվիրել, որ բանակից չգողանա, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Բայց բանակում բան կա՞ր, որ գողնայինք: բանակը գիտե՞ս ոնց ենք սարքել, ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ կազարմա, ոչ բաղնիք: Մթոմ էն ժամանակ բան կար, որ գողնայի՞նք: Ամեն ինչ սարքինք դրինք, բանակից հելանք, գնաց կաշը»:


Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից իրեն շքեղ առանձտունը, որի բակում էլ կազմակերպել էր ասուլիսը, եթե միշտ պետական պաշտոններում է եղել կամ պատգամավոր, Սարոյանը պատասխանեց, որ սա իր հոր տունն է, որը ոչ մի անգամ պետական պաշտոնի չի եղել: