Միլանում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ դեկտեմբերի 6-7-ին Միլանում տեղի կունենա ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Քննարկվում է ՀԱՊԿ պետությունների արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը: Եթե այն կայանա, մենք հավելյան կտեղեկացնենք՝ որտեղ և երբ»,- ասել է Զախարովան: