Հայտարարվել է Ադրբեջանի բնակչության թվաքանակը

257

Այս տարվա սկզբից Ադրբեջանի բնակչության թվաքանակն ավելացել է 38118 մարդով կամ 0,4 տոկոսով: 2019 թ. հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 10 019 575 մարդ:


Ինչպես հայտնել են Պետական վիճակագրական կոմիտեում, բնակչության 52.8 տոկոսը քաղաքային բնակիչներ են, 47,2 տոկոսը՝ գյուղական, 49.9 տոկոսը տղամարդիկ, 50,1 տոկոսը՝ կանայք:


Ներկայումս յուրաքանչյուր 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1,003 կին: Բնակչության խտությունը Ադրբեջանում կազմում էր 116 մարդ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...