29.10.2026
Շամշյանին Բաքվից շնորհակալություն կասեն. հայտնել է զինծառայողների անձնական տվյալները. ՊՆ
23.08.2019
Շամշյանին Բաքվից շնորհակալություն կասեն. հայտնել է զինծառայողների անձնական տվյալները. ՊՆ

Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: "Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն. վթարի մանրամասների, զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար", - ասված է նրա գրառման մեջ: Նշենք, ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 11 զինծառայողները թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: