Պոլոնեզը–2–ն ավելի շատ նման է Սմերչ համակարգին, ուղղակի ավելի կատարելագործված։ Պոլոնեզը կարող է իրականացնել Իսկանդերի նույն ֆունկցիաները, սակայն Իսկանդերն ավելին կատարելագործված է։ Պոլոնեզի խոցման շառավիղը 299 կմ է, իսկ Իսկանդեր–Մ–ինը`480: Այդ մասին հայտարարել է բելառուս ռազմական փորձագետ Յուրի Շևցովը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Պոլոնեզ–2-ի գնումը փորձ է բալանսավորել ՀՀ–ի մոտ Իսկանդերների առկայությունը։ Ըստ նրա, այդ զինատեսակի գնումը պատերազմի նախապատրաստությու չէ`դա Անդրկովկասում սկսված սպառազինությունների մրցավազքի շարունակությունն է։