TANAP-ի բացումը կարևոր իրադարձություն է Թուրքիայի, Ադրբեջանի ու Եվրոպայի պատմության մեջ: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում: Նշվում է, որ Ադրբեջանն օգտագործելով իր էներգետիկ ներուժը, իսկ Թուրքիան` տարանցիկ հնարավորությունները, կարող են փոխել տարածաշրջանի էներգետիկ քարտեզը: TANAP-ի միջոցով ադրբեջանական գազը Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիայի տարածքով կտեղափոխվի Եվրոպա: